Երևանը և Ուկրաինայի քաղաքները համագործակցության մեծ հեռանկար ունեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 2, 2012 15:48

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ: Երևանի քաղապետը բարձր է գնահատել հայ-ուկրաինական  հարաբերությունները` նշելով, որ Երևանի և ուկրաինական քաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերը  ընդլայնվելու մեծ հեռանկար ունեն: Քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հիմնական ուղղությունները և ընդգծել, որ տեղական ինքնակառավարման բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը կարող է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել մի շարք ոլորտներում: Դեսպանը քաղաքապետին վստահեցրել է, որ առաջարկները կներկայացնի ինչպես  պետական կառավարական, այնպես էլ ուկրաինայի գործարար շրջանակներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական կողմին`համատեղ ծրագրերի իրականացման գործում: Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր :

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply