Հիվանդը, որի դոնորական սիրտը գետնին էր ընկել, արդեն հիվանդանոցից դուրս է գրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2012 15:49

Դոնորական սիրտը, որը տեղափոխման ժամանակ հայտնվել էր գետնին, նշանակալի վնասներ չէր կրել ու, հետևաբար հաջողությամբ փոխպատվաստվել էր:  Հայտնի է, որ ավտովթարից մահացած դոնորի սիրտը Լեոն քաղաքից Մեխիկո   էին տեղափոխել հունվարի 11-ին, ոստիկանական ուղղաթիռով` երկու բուժեղբայրների ուղեկցությամբ: Երբ ուղղաթիռը վարէջք էր կատարել, բուժաշխատողները անվավոր  տարայով սիրտը փորձել էին վազքով հասցնել վիրահատարան:

«Աղմուկ հանած» սիրտը, որն անկման ժամանակ լուրջ չէր վնասվել, փոխպատվաստվեց 28-ամյա Էրիկա Էռնանդեսին, որը տառապում էր սրտի բնածին արատով: Վիրահատությունն առանց բարդությունների ընթացավ, դոնորական օրգանն այժմ լիարժեք կատարում է իր ֆունկցիան: Էրիկան հունվարի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից:

 

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply