Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է Ֆինանսների նախարարության 2012-ի գերակա ուղղությունները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 2, 2012 15:32

Փետրվարի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի մամուլի ասուլիսը`  “2012 թ. գերակայություններ, ծրագրեր, անելիքներ” թեմայով: Նախարարը ներկայացրեց նաև սոցիալական փաթեթի հատկացման կարգը:

ՀՀ ֆինանսների նախարարության 2012 թվականի գերակա խնդիրները և ՀՀ  կառավարության 2012 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումները

Գերակա

1.Պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ շարունակվելու են իրականացվող բարեփոխումները, այդ թվում` մեթոդական ցուցումներին համապատասխան, փորձարարական 10 գերատեսչությունների կողմից ՀՀ 2013-2015 թվականների ՄԺԾԾ հայտի հետ մեկտեղ յուրաքանչյուրը ներկայացնելու է 1-ական բյուջետային ծրագրի նկարագիր (անձնագրի):

2.Հաստատվելու են հարկային և մաքսային օրենս­դրության վերանայման ռազմավարական սկզբունքները:

3. Գործարկվելու է ՀՀ հանրային հատվածի պետական կառավարչական մարմիններում, տեղական ինքնա­­կա­ռա­­­վարման մարմիններում, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություն­ներում ու 50 տոկոս և ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններում ներքին աուդիտի համակարգի ներդրումը:

4.Ներկայացվելու են պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների ֆինանսական հաշվետվութ­յունների և աուդիտի եզրակացությունների հրապարակումը կանոնակարգ­ելու նպատակով իրավական ակտերի նախագծեր:

Միջոցառումներ

ՀՀ կառավարությանն են ներկայացվելու

1.“Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձե­լիությունը երաշխավորող ֆոնդի տնօրինման և կառավարման կարգը սահմա­նելու մասին” ՀՀ կառավարության որոշումը: Արդյունքում` սահմանվելու է պարտադիր կենսաթոշա­կային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձե­լիությունը երաշխա­վորող ֆոնդի տնօրինման և կառավարման կարգը:

2.“Հաշվի օպերատորների գործառույթ իրականացնող կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին” ՀՀ կառավարության որոշումը: Արդյունքում` սահմանվելու է հաշվի օպերատորների գործառույթ իրականացնող կազմակերպությունների ցանկը:

3.“Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվները ֆինանսական գործիքներում ներդնելու քանակական և արժութային սահմանափակումները սահմանելու մասին” ՀՀ կառավարության որոշումը: Արդյունքում“ սահմանվելու են պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվները ֆինանսա­կան գործիքներում ներդնելու քանակական և արժութային սահմանափակումները:

4. “Մինչև “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողներին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա աշխա­տա­վարձի հաշվարկային մեծության որոշման կարգը սահմանելու մասին” ՀՀ կառավա­րության որոշումը: Արդյունքում` ձևավորվելու է “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողներին վճարվելիք աշխատավարձի վերահաշվար­կման իրավական հիմքը:

5. “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” և “Եկամտահարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենք­ների նախագծերին հավանություն տալու մասին” ՀՀ կառավարության արձանագրային որոշումը: Արդյունքում` կվերացվի շահութահարկի նվազագույն գումարների համակարգը և կկատարելագործվի կանխավճար­ների համակարգը:

6. “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին” ՀՀ կառավարության արձանագրային որոշումը: Արդյունքը` կվերանայվի շահութահարկով հարկման նպատակով ամորտիզացիոն մասհանումների կատարման համակարգը:

7. Ներդրվելու է ՀՀ պետական կառա­վար­ման մարմինների կողմից ներկայացվող բյուջե­տային ֆինանսավորման հայտերի նաև տարած­քա­յին (ըստ մարզերի) բացվածքով կազմման մշակույթ

ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ

2012թ հունվարից ՀՀ-ում ներդրվում է սոցիալական փաթեթ, որը նախատեսված է քաղաքացիական և պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակեր­պություն­ների վարչա­կան եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների  համար:

Սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում շուրջ 120 հազար աշխատակիցների և  նրանց անմիջական ընտանիքի անդամներին (ամուսինը և մինչև 27 տարեկան չամուս­նա­ցած զավակները), անկախ զբաղեցրած պաշտոնից և վարձատրութ­յան չափից հավասա­րաչափ օգտվել հետևյալ սոցիալական ծառայություններից`

բժշկական ապահովագրություն, որն աշխատակիցների համար կրում է պարտադիր բնույթ,

հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,

ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար,

հանգստի կազմակերպում ՀՀ և ԼՂՀ տարածքում:

Բժշկական ապահովագրության համար սահմանված է պարտադիր բազային ծածկույթ 52 հազար դրամի չափով, որի պարագայում ապահովագրական գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 3 մլն 800 հազար ՀՀ դրամ: Այս  գումարի շրջանակում ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի սուր, անհետաձգելի և պլանային մի շարք բժշկական ծառայություններ, այդ թվում` հիվանդանոցային բուժօգնություն, որը ներառում է թերապևտիկ բուժում պահանջող հիվանդություններ, վնասվածքների, էլեկտրահարությունների, այրվածքների բուժում, ինչպես նաև վիրաբուժական բուժում պահանջող հիվանդություններ` ընդհուպ նյարդավիրաբուժական, սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում և այլն:

Կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում վեց ամսից պակաս աշխատան­քային ստաժ ունեցող աշխատակիցների, կես դրույքից պակաս ծանրաբեռնվածությամբ անձանց, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց և տեխնիկական սպասարկում իրականաց­նող անձանց վրա փաթեթը չի տարածվում:

Յուրաքանչյուր աշխատակցին փաթեթով նախատեսված գումարը կազմում է 132 հազար դրամ տարեկան կտրվածքով, ինչը դրամի վերածելու դեպքում նախորդ տարվա միջին աշխատավարձի նկատմամբ ենթադրում է 10%-անոց աճ:

Սոցիալական փաթեթի նպատակն է բարձրացնել աշխատանքի գրավչությունը, արդյունավե­տությունը, մեղմել կադրերի արտահոսքը և նպաստել աշխատակիցների սոցիալական կարիքների բավարարմանը:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply