Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովը կմեկնարկի օգոստոսին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 2, 2012 15:25

Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովը տեղի կունենա 2012թ. օգոստոսի 10-14-ը՝ Հայաստանում: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Խորհրդաժողովները գումարվում են երկու տարին մեկ անգամ՝ սկսած  2004 թվականից: Նպատակը արտերկրի հայկական կրթօջախների հիմնահարցերը, կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման ծրագրերը քննարկելն ու  հստակեցնելն է: Խորհրդաժողովները գումարվում են բաց հրավերի տարբերակով, աշխատանքները կազմակերպվում են բաց քննարկումների ձևով` լիագումար նիստերում և թեմատիկ մասնախմբերում:Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովում քննարկվելու են  2010 թվականի 4-րդ խորհրդաժողովի ժամանակ ընդունված բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերը, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախագծվող միջոցառումները:

Դիտվել է 696 անգամ:
Print Friendly

Leave a Reply