Կարինա Համբարձումովան` առաջատարների խմբում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 2, 2012 14:33
Շախմատի Մոսկվայի բաց առաջնության կանանց մրցաշարում կայացած 5 տուրից հետո վաստակած 4,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի ներկայացուցիչներ Մ. Ռոմանկոն, Դ. Չարոչկինան, Կարինա Համբարձումովան, վրացուհի Ն. Պայկաձեն, թրքուհի Ե. Աթալիկը, չինուհի Խուան Ցզյանը: Առաջատարներից կես միավորով ետ է մնում Մարինե Գրիգորյանը: 3-ական միավոր են վաստակել Լիլիթ Գալոյանը, Եվգենիա Դոլուխանովան: Աննա Ակոպովան հավաքել է 1,5 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
