Էրդողան. «Ժամանակն է լուծել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 25, 2009 12:19

«Ժամանակն է լուծել Լեռնային Ղարաբաղի և Կովկասում առկա բոլոր կոնֆլիկտները` տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հաշվի առնելով»,- Trend.az գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ:

Էրդողանն ասել է, որ տարածաշրջանում առկա չլուծված հարցերը խնդիրներ են, որոնց լուծումը շատ կարևոր է ողջ աշխարհի համար. «Մեր նպատակն է պասիվ հարևանությունից անցնել ակտիվ համագործակցության»:

Էրդողանի խոսքերով` տեսանելի են նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի ջանքերի արդյունքները:

Դիտվել է 1222 անգամ:
Print Friendly

Leave a Reply