Նավաբեկում Պապուա-Նոր-Գվինեայում, անհետ կորած է մոտ 100 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2012 13:46

Պապուա-Նոր Գվինեայի հյուսիս արևմուտքում MV Rabaul Queen լաստանավի խորտակումից փրկվել է ավելի քան 200 ուղևոր, մոտ 100 մարդ համարվում է անհետ կորած: Այդ մասին հաղորդել է  Ավստրալիայի իշխանության  պաշտոնական ներկայացուցիչը:

«Լաստանավի խորտակումը այդքան շատ մարդկանցով մեծ ողբերգություն է,- Ավստրալիայի  վարչապետ Ջուլիա Գիլարդին  ցիտում է ИТАР-ТАСС -ը: – Շատ հավանական է , որ շատերը մահացել են»:

Փրկարար աշխատանքներին  մասնակցել է   8 նավ և երեք ուղղաթիռ:  Ավստրալական ծովային անվտանգության ծառայության  մամուլի քարտուղար Կարլի Լասկան  նշել է, որ կարելի խուսափել մեծ քանակության զոհերից եղանակային բարենպաստ պայմանների առկայության շնորհիվ:

SOS -ը նավից  հասել էր առավոտյան: ԱԻ-ի պատճառները անհայտ են: Դեպքի պահին լաստանավի վրա 300մարդ է եղել:

 

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply