Բախվել են երեք ավտոմեքենա `մեկ վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 2, 2012 13:28

Փետրվարի 1-ին` ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզում` Իջևան-Գետահովիտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի 44 SO 707 պետհամարանիշի, «Օպել Վեկտրա» մակնիշի 27 OL 731 պետհամարանիշի  և «Ֆորդ Տրանզիտ» մակ­նիշի 174 UO 64 պետհամարանիշի  ավտոմեքենաները, հրդհի նշաններ չեն հայտնաբերվել:

ՃՏՊ-ի հե­տևանքով «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի ուղևոր Ա.Հարությունյանը տարբեր աստիճանի մարմնա­կան վնաս­վածք­ներով տեղափոխվել է հիվան­դա­նոց:

Տուժածի առողջական վիճակը գնա­հատվել է բավարար:

 

Դիտվել է 779 անգամ:
Print Friendly

Leave a Reply