«ՎԱԶ-2121» ավտոմեքենան դուրս է բերվել ձնակույտի միջից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 2, 2012 13:25

Փետրվարի 1-ին` ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտակայքում  ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն՝ ավտոմեքենան դուրս բերելու համար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների և Ջրաբեր գյուղի բնակիչների ուժերով «ՎԱԶ-2121» մակնիշի 13 ՕՕ 202 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է բերվել ձնակույտի միջից և քարշակվել ճանապարհի երթևեկելի հատված:

 

Դիտվել է 675 անգամ:
Print Friendly

Leave a Reply