Ռոբերտո Կառլոսը որոշել է մնալ Ռուսաստանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 2, 2012 13:43

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Ռոբերտո Կառլոսը հայտնել է, որ ծրագրում է ընդմիշտ մնալ Մախաչկալայի  «Անժի» թիմում: 38-ամյա Կառլոսն ասել է, որ առնվազն մեկ տարի հանդես կգա որպես ֆուտբոլիստ, իսկ հետո կզբաղեցնի թիմի տնօրենի պաշտոնը:

Նա նաև պարզաբանել է, որ  իր նոր պաշտոնում ենթարկվելու է միայն ակումբի սեփականատեր Սուլեյման Քերիմովին: Ֆուտբոլիստն ընդգծել է, որ չի ցանկանում աշխատել որպես թիմի գլխավոր մարզիչ:

Ինչ վերաբերում է  ակումբի նոր գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանին, ապա Կառլոսի կարծիքով նրա ղեկավարությամբ «Անժին» կդառնա Ռուսաստանի չեմպիոն:

 

 

 

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply