Կցորդը փակել է երթևեկելի հատվածը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 2, 2012 13:21
Փետրվարի 1-ին` ժամը 04.21-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի հետևանքով Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել փոսը, իսկ կցորդը փակել է երթևեկելի հատվածը, ինչի հետևանքով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը:
Պարզվել է, որ ճանապարհահատվածը փակել է Թբիլիսի-Երևան երթուղով մեկնող «MAN» մակնիշի GHO-351 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ` Զուրաբ Չխեիձե):
Տրամադրած տեղեկատվության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել հատուկ տեխնիկա, դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:






Facebook
Tweet This
Email This Post
