Շմոլ գազից թունավորումներ երևանում և Գյումրիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 2, 2012 13:18

Փետրվարի 1-ին` ժամը 16.16-ին  տեղակատվություն է ստացվել, որ շմոլ գա­զից թունավորման նախանշաններով Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 53 շենքի 41-րդ բնա­կա­րա­նի բնակիչներ`1998 թվականին ծնված Գրիգոր  և 2001 թվականին ծնված Ելենա Թումանյանները տեղափոխվել են «Սրբ. Աստվածամայր», իսկ 1931 թվականին ծնված Սուքիասովա Գալինան՝ «Արմենիա»  բժշկական կենտրոն: Տու­ժած­ների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Իսկ փետրվարի 2-ին նույն գազից թունավորուման նշաններով Գյումրի քաղաքի Մ.Խորենացու փողոցի թիվ 8 շենքի 63-րդ բնակարանի բնակիչներ`1961 թվականին ծնված Գայանե, 1967 թվականին ծնված Գառնիկ, 1987 թվականին ծնված Վահան  Գևորգյանները և 1989 թվականին ծնված Արմինե Հովհաննիսյանը տեղափոխվել են Գյումրի քաղաքի «Սամարիթեր» հիվանդանոց ,2011 թվականին ծնված Գայանե Գևորգյանը՝ «Ավստրական» մանկական հիվանդանոց, ով ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել է:Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

«Ավստրիական» մանկական հիվանդանոց են տեղափոխվել նաև նույն քաղաքի Լալայան փողոցի թիվ 34բ տան բնակիչներ`1997 թվականին ծնված Կարինե  և 2003 թվականին ծնված Էդգար  Նազարեթյանները:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 

 

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply