Արագած-Ծաղկահովիտ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով խցանման մեջ են հայտնվել մոտ 30 ավտոմեքենա:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 2, 2012 13:15
Փետրվարի 1-ին` ժամը 10.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Արագած-Ծաղկահովիտ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով խցանման մեջ են հայտնվել մոտ 30 ավտոմեքենա:
Ճանապարհի մաքրման արդյունքում՝ ավտոմեքենաները դուրս են եկել խցանումից և շարունակել ընթացքը:
Փետրվարի 1-ին և 2-ին ձնաբքի հետևանքով խցանումներ են տեղի ունեցել նաև Լոռու մարզում`Վանաձոր-Դիլիջան ավտոմայրուղու 25-րդ կմ-ում` Ֆիոլետովո գյուղի մոտակայքում (խցանման մեջ են հայտնվել 5 ավտոմեքենա), Շիրակի մարզի Մայիսյան-Հովունի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում( խցանման մեջ են հայտնվել 5 ավտոմեքենա), Շիրակի մարզի Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին (11 մեքենա), Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին (18-րդ կմ, 26 մեքենա) և Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին (21-րդ կմ, Թորոսգյուղի մոտակայք,2 մեքենա) ,Կոտայքի մարզում` Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին (30 ավտոմեքենա):
Ճանապարհի մաքրման արդյունքում՝ բոլոր ավտոմեքենաները դուրս են եկել խցանումից և շարունակել ընթացքը:
Իսկ ձնաբքի հետևանքով Շիրակի մարզի Ողջի-Բյուրակն ավտոճանապարհի 2-րդ կմ-ում խցանման մեջ հայտնված 3 ավտոմեքենաների ուղևորները`ավտոմեքեանները դուրս բերել չհաջողվելու պատճառով Ողջի գյուղի բնակիչների օժանդակությամբ տեղափոխվել են գյուղ՝ գիշերելու: Մոտակա բնակավայր`գիշերելու են տեղափոխվել նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհին խցանման մեջ հայտնված ավտոմեքենայի ուղևորները:
Այս հատվածներում շարունակվում են ճանապարհահատվածների մաքրման աշխատանքները:






Facebook
Tweet This
Email This Post
