Մեղրիի լեռնանցքում ձյան շերտն անցնում է մեկ մետրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 2, 2012 13:36

Սյունիքում ձյան տեղումները շարունակվում են: Մեղրիի լեռնանցքում ձյան շերտի հաստությունն արդեն գերազանցում է մեկ մետրը: Մարզի ողջ տարածքում մառախլապատ եղանակ է, ճանապարհի տեսանելիությունը` 5-7 մ:

Ըստ մարզի «Ճանշին» ձեռնարկություններից «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցին տրամադրած տեղեկատվության, Երեւան-Մեղրի, Գորիս-Լաչին միջպետական ճանապարհների մարզի տարածքով անցնող հատվածներում տեխնիկայի օգնությամբ գիշերվանից սկսած իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում մայրուղիներն անցանելի են, սակայն ողջ երկայնքով պատված են ձյան սառած շերտով:

Որոշ հատվածներում առկա է մերկասառույց: Ճանապարհներին կատարվում են մաքրման եւ աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: Մարզում անվտանգ երթեւեկության համար վարորդներից պահանջվում է օգտագործել միայն ձմեռային անվադողեր եւ լինել զգույշ, խստորեն պահպանել երթեւեկության կանոնները: Մարզի համայնքային նշանակության ճանապարհների մեծ մասը շարունակում է մնալ անանցանելի:

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply