Քաղաքապետարանը փորձում է վերացնել է ձյան հետևանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 2, 2012 13:11

Մայրաքաղաքում տեղացող ձյան հետևանքները վերացնելու նպատակով՝ անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթևեկությունն ապահովելու ուղղությամբ:

Փետրվարի 1-ի լույս 2–ի գիշերվա ընթացքում մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 234,5տ տեխնիկական աղ և 557,2խմ ավազ, գործի է դրվել 139 միավոր հատուկ մեքենամեխանիզմ:
Բոլոր վարչական շրջաններում մաքրման աշխատանքները շարունակվում են։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 700 անգամ:
Print Friendly

Leave a Reply