Մեդվեդևը չի բացառում 2012-ի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 25, 2009 12:09

dmitry_medvedevՌուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառում, որ 2012-ի նախագահական ընտրություններին մեկ անգամ ևս կմասնակցի:

«Եթե ես աշխատեմ լավ, եթե ամեն բան ինձ մոտ հաջողվի, եթե ինձ կվստահի ռուս ժողովուրդը, ինչու՞ չէ »,-ասել է նա՝ Պետերբուրգի ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով առաջիկա նախագահական ընտրություններում իր ապագա քայլերի մասին հարցին:

«Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինին, ավելի լավ է՝ այդ հարցը հասցեագրեք նրան: Մենք տարբեր մարդիկ ենք, բայց, իմ կարծիքով, նա այս թեմայի շուրջ արդեն խոսել է»,-հավելել է Մեդվեդևը: Նրա խոսքով՝ Պուտինն ասել է, որ իրենք պատասախանատու մարդիկ են, քաղաքական գործիչներ, որոնց վստահում են ռուսները, և իրենք կարող են այս հարցը քննարկել միասին. այս մասին հայտնում է Ռիա նովոստին:

Մեդվեդևը նշել է նաև, որ ինքը 2012-ի ընտրություններից հետո պատրաստ է աշխատել տարբեր պաշտոններում, միայն թե «այն օգտակար լինի պետության համար»:

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply