Չինացի օլիգարխը գնել է ամենաթանկ աղավնին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2012 13:04

Թռչնասեր, չինացի միլիարդատեր Հու Զեն Յուն $328 826 գումար է ծախսել աղավնի գնելու համար:

Թռչունը վաճառքի էր հանվել համացանցում: Այսչափ թանկ արժեքը պայմանավորված է այն բանով, որ հոլանդական փոստային աղավնին ավելի քան 2700 կմ է թռել անցել ընդամենը 18 օրում: Սա հատուկ ցեղատեսակի թռչուն է ու համարվում է աշխարհի ամենաարագաթիռ  թռչուններից մեկը: Սովորաբար, Չինաստանում նման թռչուններ գնում են  մրցավազքերի համար, սակայն միլիարդատերը թևավորին  գնել է  բազմացման նպատակով:

 

 

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply