Սարկոզիի մրցակցի վրա տուփով ալյուր են լցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2012 12:54

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլլանդի վրա ընտրողների հետ հանդիպման ժամանակ պարկով ալյուր են լցրել:

Ընտրողների հետ հերթական հանդիպման ժամանակ սոցիալիստների կուսակցությունից առաջադրված Օլլանդին է մոտեցել մի կին ու նրա վրա տուփով  ալյուր լցրել: Ինչպես ականատեսներն են պատմում, Կլեր Սեգենը նաև բացականչում էր, որ սոցիալիստները փորձել են իրեն սպանել:

Որոշ ժամանակ անց կնոջը ոստիկանները բռնեցին: Ինքը` Օլլանդը,   կատարվածին շատ հանգիստ է արձագանքել,  ասել է, որ չի չարանում, սակայն նշել է, որ  «անհամաձայնությունն արտահայտելու այլ տարբերակներ էլ կան»:

Օլլանդը նախագահական մրցավազքում առաջատար է: Նրա համար պատրաստ է քվեարկել ֆրանսիացիների 31%-ը, այն դեպքում, երբ պետության գործող նախագահ Սարկոզիի համար ընդամենը 25%-ն է պատրաստ ձայն տալ:

 

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply