Հայաստանի սպորտի նախարարությունն ունեցավ իր խորհրդանիշը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 2, 2012 12:55
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության խորհրդանիշը: ՀՀ կառավարության նիստում նախարար Արթուր Պետրոսյանը ներկայացրեց, որ խորհրդանիշն ունի շրջանի ձև և պատկերում է վազքուղու ոսկեգույն ֆոնի վրա վերջնագծի եռագույն ժապավենը հատող երիտասարդ վազորդի` որպես մարզիկի խորհրդանիշ, որը նույնպես ձևավորված է ոսկեգույնով։ Ժապավենը հատման պահին ձևավորում է Արարատ լեռան ոճավորված պատկեր։ Խորհրդանիշը շրջանակված է «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով։






Facebook
Tweet This
Email This Post
