Գետնաբուք է Շիրակի և Վայոց Ձորի մարզերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 2, 2012 12:54

Փետրվարի 2-ի ժամը 10.30-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին և վատ տեսանելիությանը հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Սաստիկ գետնաբուք Է Շիրակի մարզում,որը կշարունակվի մինչև երեկո: Վայոց Ձորի մարզում ևս առակա է սաստիկ գետնաբուք, որը կդադարի 2-3 ժամվա ընթացքում:

Ըստ “Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութան` նախարարությանը տրամադրած տվյալների` երեկոյան ողջ հանրապետության տարածքում կդադարեն ձյունը և բուքը: Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Դիտվել է 605 անգամ:
Print Friendly

Leave a Reply