Հունվարին տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 4.8%

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 2, 2012 11:59

2012-ի հունվարին գնաճը Հայաստանում կազմել է 4.8% (դեկտեմբերի ցուցանիշը` 4,7%):

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հունվարին արձանագրվել  է պարենամթերքի գնի 6%, ոչ պարենային ապրանքների` 3.6% եւ ծառայությունների սակագների 3,5% աճ, հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Հունվարին գները Հայաստանի սպառողական շուկայում 2011թ. դեկտեմբերի  համեմատ աճել են 3.6%-ով: Ընդ որում, սննդամթերքի գներն աճել են 6,6%-ով, ծառայությունների սակագները՝ 0.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,4%-ով:

Դեկտեմբերի համեմատ պարենային ապրանքների գների աճը, ըստ վիճծառայության, հիմնականում պայմանավորված է մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի գների 7.7-43.3% աճով:

2012թ. հունվարին 2011թ. դեկտեմբերի հետ համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզվառելիքինը նվազել է 0.1%-ով: 2011-ի հունվարի համեմատ բենզինի եւ դիզվառելիքի գներն աճել են համապատասխանաբար 14%-ով եւ 21.2%-ով:

 

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply