Լարսը փակ է երթևեկության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 2, 2012 11:56

Փետրվարի 2-ի ժամը 11:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում առկա է ձյունափլվածքի վտանգ, ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:
Նույն ճանապարհի Արագվիսպիրի- Գուդաուրի և Կոբի- Ստեփանծմինդա հատվածներում առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար:  Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Դիտվել է 638 անգամ:
Print Friendly

Leave a Reply