Հանրապետությունում 514 հաշվապահ ունի որակավորման վկայական
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 2, 2012 10:57
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 20 դիմորդներից քննությանը ներկայացել է 8 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 4-ին:
Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ Հայաստանի Հանրապետությունում 01.02.2012թ. դրությամբ որակավորման վկայական ունի 514 հաշվապահ:






Facebook
Tweet This
Email This Post
