Նյարդաբան Էլմիրա Գևորգյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի կոչում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 2, 2012 10:43

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը Երևանի «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդատու, նյարդաբան Էլմիրա Գևորգյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը, որով  առողջապահության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար Էլմիրա Մուշեղի Գևորգյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:

Առողջապահության նախարարի հավաստմամբ` սա տասնյակ տարիների նվիրյալ աշխատանքի շնորհակալությունն է:

Ի դեպ, Էլմիրա Գևորգյանը ոչ միայն աշխատում, այլև դասավանդում է:

 

Դիտվել է 1917 անգամ:
Print Friendly

Leave a Reply