Պապուա-Նոր Գվինեայում լաստանավ է խորտակվել. առայժմ 28 մարդ է փրկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2012 10:50

Պապուա-Նոր Գվինեայի հյուսիս արևմուտքում  լաստանավի խորտակումից հաջողվել է փրկել 28 մարդ: Նավի վրա եղել են 300-ից 350 մարդ:

Նավից աղետի ազդանշանը  ստացվել է այսօր առավոտյան: Լաստանավը խորտակվել է Լաե և Կիմբի-Վեստ քաղաքների միջակայքում, որտեղ գործում է լաստանավային հաղորդակցություն:  Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն:  Աղետի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

 

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply