Փակվել են նաև Գյումրի-Ղուկասյան,Գյումրի-Վանաձոր,Գյումրի-Կապս-Ամասիա, Գյումրի-Բավրա (Վրաստանի սահման) ավտոճանապարհները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 2, 2012 10:03
Փետրվարի 2-ի ժամը 09.45-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին և վատ տեսանելիությանը հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:Ուշադրություն. Սաստիկ բուքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել են Գյումրի-Ղուկասյան,Գյումրի-Վանաձոր,Գյումրի-Կապս-Ամասիա, Գյումրի-Բավրա (Վրաստանի սահման) ավտոճանապարհները:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:






Facebook
Tweet This
Email This Post
