Բացի Սելիմի լեռնանցքից փակ է նաև Թալին-Մարալիկ ճանապարհահատված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 2, 2012 9:59

Փետրվարի 2-ի ժամը 08.00-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին և վատ տեսանելիությանը հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Ուշադրություն.Սաստիկ բուքի պատճառով փակվել է Թալին-Մարալիկ ճանապարհահատվածը: Սելիմի լեռնանցքը ևս շարունակում է փակ մնալ:

Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Դիտվել է 722 անգամ:
Print Friendly

Leave a Reply