ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի վրա փայլազարդեր են նետել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2012 7:29

ԱՄՆ-ի հանրապետական նախագահի թեկնածու Միտ Ռոմնիին, ով հաղթել էր Ֆլորիդայում և Նյու-Հեմպշիրում, Մինեսոտա ուղևորության ընթացքում հակառակորդների կողմից ենթարկվել է փայլազարդերով հարձակման: Դա կատարել էին երկու երիտասարդներ, ովքեր դժգոհ էին մնացել քաղաքական գործիչի գործազրկության և սոցիալական անհավասարության մասին ելույթներից:

Սակայն այդ միջադեպը չազդեց Մասսաչուսեթի նախկին նահանգապետի տրամադրության վրա: Կարծես ոչինչ չէր  էլ եղել , նա հանել է բաճկոնը և շարունակել շփվել ընտրողների հետ:

Իսկ Ֆրանսիայում երկրի նախագահի սոցիալիստ թեկնածուի `Ֆրանսուա Օլանդի վրա, ով իր կողմնակիցների մոտ ելույթ էր ունենում, ալյուր են լցրել:

 

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply