Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհին առկա է ձյունափլվածքի վտանգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 1, 2012 20:31
Փետրվարի 1-ի ժամը 17:45-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի/Պոստա/- Կոբի հատվածներում առկա է ձյունափլվածքի վտանգ, ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:
Նույն ճանապարհի Արագվիսպիրի- Պասանաուրի և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար: Մեքենաների կանգ առնելը արգելված է Ստեփանծմինդա-Լարսի հատվածում:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:






Facebook
Tweet This
Email This Post
