Նվեր Երևանի պատմության թանգարանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 1, 2012 20:28

Երևան քաղաքի պատմության թանգարանը համալրվել է Արևելյան մշակույթի հարուստ հավաքածուով, որը ներառում է նաև բացառիկ նմուշներ: Հավաքածուն իրանահայ, ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանի նվերն է թանգարանին, որը հանձնել է նվիրատուի եղբայրը՝ Զավեն Ոսկանյանը: Թանկարժեք հավաքածուն թանգարանին հանձնելուն ներկա է գտնվել և նմուշներին ծանոթացել  է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 17-ից 19-րդ դարերում գործածված կրոնական ծիսակատարությունների և կենցաղային առարկաներ՝ հմայիլների տուփիկներ, հուռութներ, ճրագամաններ, կնիքներ, կողպեքներ, ջրի ծորակներ, արդուզարդ, անգամ Դարեհի ժամանակաշրջանի՝ 2500-ամյա մետաղադրամներ. հավաքածուն բաղկացած է 2000 ցուցանմուշից, որոնք  նվիրատուն տարբեր տարիներին գնել է Իրան, Հնդկաստան, Պակիստան և արևելյան այլ երկրներ կատարած շրջագայությունների ժամանակ: փորձագետների խորհրդատվությունն ու 2000 ցուցանմուշների համար պատմական անձնագրեր կազմելը մի քանի ամիս կպահանջեն. Հետևաբար հավաքածուն թանգարանում առանձին ցուցադրության է պատրաստվելու տարեվերջին: Ցուցանմուշներին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը Զավեն Ոսկանյանին է հանձնել Ռոստոմ Ոսկանյանին ուղղված Երևանի քաղաքապետի շնորհաալագիրը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply