Աշխարհը կարող է մնալ առանց մեղրի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2012 19:32

Մարդու գյուղատնտեսական գործունեությամբ պայմանավորված  մեղվաընտանիքների զանգվածային անկման պատճառով ավանդական մեղրը  եվրոպական խոհանոցում կարող է դառնալ բացառիկ մթերք:

Ամերիկացի հետազոտողներին հաջողվել է կապ գտնել գյուղատնտեսության մեջ կիրառվող նեոնիկոդինների (անմիջական կապ ունի  նիկոտինի հետ) կիրառման ու  մեղուների զանգվածային անկման միջև: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տվյալ նյութի օգտագործումը  գյուղատնտեսության  մեջ  պատճառ է հանդիսանում մեղուների մոտ զանազան հիվանդությունների  զարգացման: Մեղվի նույնիսկ վայրկենական շփումն այդ նյութի հետ մեծացնում  է հիվանդանալու  հավանականությունը: Ի դեպ, այդ հիվանդությունները տարածում են մակաբույծները:

 

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply