Բացահայտվել են Լոնդոնի քաղաքապետին սպանել ցանկացողները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 1, 2012 19:23Բրիտանական մայրաքաղաքում ապրող չորս մահմեդական ծայրահեղականներ խոստովանել են, որ ծննդյան տոներից առաջ պատրաստվում էին պայթեցնել Լոնդոնի ֆոնդային բորսան, ԱՄՆ դեսպանատունը և քաղաքապետ Բորիս Ջոնսոնի տունը: Հանցագործների դատավճիռը կկայացվի հաջորդ շաբաթ, հաղորդում է The Telegraph-ը:
Իսլամիստները խոստովանել են , որ իրենց թիրախների ցուցակում եղել է նաև բրիտանական խորհրդարանի շենքը: Ծննդյան տոներից առաջ ահաբեկիչները նախատեսել էին ռումբեր ուղղարկել մի քանի հասցեներով, բայց հատուկ ծառայությունները նրանց ժամանակին կալանավորել էին: Իշխանությունները տներում խուզարկություններ էին կատարել և հայտնաբերել էին շենքերի ցուցակ, որոնք «Ալ-Քայիդայի» կողմնակիցները ցանկացել էին պայթեցնել, բայց բարեբախտաբար չէին հասցրել:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների ասելով` Լոնդոնում գործող ահաբեկչական խումբը բաղկացած էր մոտ 10 անդամից: Հանցագործները ձերբակալվել են 2011թ. նոյեմբերին: Այժմ նրանց գործի հետաքննությունը ավարտված է: Լոնդոնի դատարանը ահաբեկիչնեի պատիժը կսահմանի հաջորդ շաբաթ: Իշխանությունները բացառում են , որ խմբավորման մի քանի անդամներ կարող են լինել ազատության մեջ: