Գվինեայում 20 հազար մարդ բողոքի ցույցի է դուրս եկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 25, 2009 11:53

guinea-map Գվինեայի 2-րդ խոշոր քաղաք Լաբեում առնվազն 20 հազար մարդ է դուրս եկել  բողոքի ցույցի` Գվինեայի ռազմական առաջնորդ Մուսսա Դադիս Կամարայի դեմ:

Ցուցարարներին, ինչպես հաղորդում է BBC-ն,  ցրել են ոստիկանության և անվտանգության ուժերը:

Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում էլ ռազմական կառավարության հարյուրավոր կողմնակիցներ են հավաքվել` ի նշան բողոքի Աֆրիկյան միության կողմից հնարավոր պատժիչ սանկցիաների:

Մուսսա Դադիս Կամարան իշխանության է եկել 2008-ի դեկտեմբերին` նախկին  նախագահ Լանսան Կոտեի մահվանից հետո տեղի ունեցած ռազմական հեղաշրջման միջոցով:

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply