Փողը հանգիստ չի տալիս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2012 19:13

Սոցիոլոգիական  զանգվածային հարցման համապատասխան, անքնության  ու գիշերային անհանգիստ քնի պատճառը  համարվում են հիմնականում փողն ու ֆինանսական վիճակի  հավանական վատթարացման մասին մտքերը:

Նման մտքերից քունը կորցրել է հարցվածների 37%-ը,  փողի  հարցը նրանց ավելի է հուզում, քան ասենք աշխատանքի (30%), ընտանեկան հարաբերությունների (20%) կամ էլ առողջության (17%) մասին մտքերը:  Հետաքրքրական է, որ հարցվածները խոստովանել են, որ փողի շուրջ մտքերն իրենց ավելի են խանգարում քնել, քան ասենք կողակցի խռոցը (16%):

Բացի այդ,  նրանք խոստովանել են, որ լարվածություն են զգում երկուշաբթի օրվա գիշերը, քանի որ հենց այդ ժամանակ նրանք չեն կարողանում քնել` գուշակելով  եկող շաբաթվա եկամուտների ու ծախսերի մասին: Այն ժամանակահատվածը, որը խանգարում է հարցվածներին քնել, հիմնականում համապատասխանում է գիշերվա 2-3-ին:

 

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply