Երեւանի քաղաքապետը հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 1, 2012 18:51

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ և լսել նրանց հուզող հարցերը` նախկինում հողատարածքները ձեռք բերած կառուցապատողների կողմից հատկացվող փոխհատուցումների հետ կապված:

Ծանոթանալով յուրաքանչյուրի գործին ու դիմումին առանձին և զրուցելով քաղաքացիների հետ` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը, հանդես գալով հարցի լուծման բարոյական տեսանկյունից,  իր լիազորությունների սահմանում կձեռնարկվի համապատասխան միջոցներ փոխհատուցում չստացած քաղաքացիների հարցը լուծելու նպատակով:

“Չնայած մայրաքաղաքի զարգացման համար կարևոր են քաղաքաշինական ծրագրերը, սակայն հավաստիացնում եմ ձեզ, որ քաղաքաշինական որևէ ծրագիր չի քննարկվի տնտեսվարողների հետ`մինչև հողօգտագործողների հարցը չլուծվի”,-նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը աշխատանքային խմբին հանձնարարել է շարունակել բանակցությունները հողատարածքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների հետ և քննարկել փոխհատուցման իրատեսական տարբերակներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply