Միշել Օբաման խոստովանել է, որ ամուսինն իր համար սերենադներ է երգում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2012 18:42

“Նա իսկապես գեղեցիկ ձայն ունի ու  գրեթե միշտ երգում է”,- խոստովանել է տիկին Օբաման Ջեյ Լենոյի հետ հարցազրույցում:

Իսկ ինչու է հենց նախընտրում այդ երգիչների երգերը հարցին պատասխանել է, որ ամուսինը դասական երաժշտություն է սիրում:

Հունվարի 20-ին նախագահ Օբաման հասցրել է  հասարակայնությանը զարմացնել իր ձայնային տվյալներով:  Հառլեմի “Ապոլլո” թատրոնում  ելույթի ժամանակ նա սեփական խոսքն ընդմիջել է երգով:  Նախագահի պրոֆեսիոնալ կատարումից ապշած հանդիսականները ծափողջույններով են   ընդունել նրան, ինչին  ի պատասխան նախագահն ասել է.”Իսկ իմ երեխաները չէին հավատում , որ ես ընդունակ եմ դրան”:

 

 

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply