Ամերիկացիներն այսուհետ կարող են իրենց հանգուցյալ հարազատներին գտնել GPS-ով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 1, 2012 18:18Ինդիանա նահանգում գտնվող The Preserve գերեզմանատունն առաջարկում է մեռյալ հարազատների դագաղը կամ աճյունասափորը գտնել GPS ընդունիչ սարքով: Այս նորամուծությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գերեզմանները մեծ տարածք են զբաղեցնում, իսկ որոշ գերեզմաններ էլ չունեն ոչ ցանկապատ, ոչ էլ հուշարձան: The Preserve-ի ղեկավարության կարծիքով, տվիչները հարազատներին հնարավորություն կընձեռեն արագ գտնել հանգուցյալ հարազատի տեղը: Ի դեպ, տվիչի մարտկոցները կարող են անխափան աշխատել մի քանի տարի: Այն որսում է ազդանշանը 1,5 մետր խորության վրա, այսինքն` հողաշերտը, խոտը ու մնացյալ բուսածածկույթը չեն խանգարի անհրաժեշտ գերեզմանը գտնելուն: Ծառայության արժեքը չի հրապարակվում: