Վիճաբանության ժամանակ վնասվել է 17-ամյա աշակերտի աչքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 1, 2012 18:02
Հունվարի 31-ին, ժամը 17.10-ին, Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ աչքի ակնագնդի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևանի թիվ 95 դպրոցի աշակերտ, 1995 թ. ծնված Երվանդ Է.-ն:
Ոստիկանության ծառայողներին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ին, դպրոցում, վիճաբանության ժամանակ, զուգահեռ դասարանի աշակերտներ Միսակ Ե.-ն, Արման Լ.-ն և նրանց համադասարանցիները հրել են իրեն, ինչի հետևանքով ինքը դեմքով հարվածել է պատին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Երվանդ Է.-ի մատնանշած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply