Հետապնդողի դերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 1, 2012 16:50

Ջիբրալթարում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի Է խաղացել Գ.Գոփալի հետ  և վաստակած 6 միավորով զբաղեցնում Է 8-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանը սևերով խաղաղ դաշն է կնքել Լեյլա Ջավախիշվիլիի հետ և 5 միավորով զբաղեցնում Է 44-րդ տեղը: Իսկ ամերիկահայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաղթել Է Ֆելիպե Էլ Դեբսին և 6 միավորով 14-րդ հորիզոնականում է:

6,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հոու Հիֆանը և Մայքլ Ադամսը:

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply