Ղրղզստանում ամենատարածված պլաստիկ վիրաբուժությունը «եվրոպական կոպն» է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2012 15:47

Ղրղզստանում  վիրաբուժների ամենահանրաճանաչ ծառայությունը  դարձել է  «եվրոպական կոպ» -ը`  մոնղոլոիդներին  եվրոպական աչքի կտրվածք տալը : Այդ մասին «КирТАГ» գործակալությանը  պատմել է  պլաստիկ վիրաբուժ , պրոֆեսոր Մուսա Մատեևը:

«Ամենատարածված էսթետիկ վիրաբուժությունը  Ղրղզստանում  «եվրոպական կոպ»-ն է: Մեծ դեր է խաղում  նմանակման սինդրոմը, որը տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր ուզում են նմանվել  իրենց  կուռքերին կամ համապատասխանել  գեղեցկության միջազգային ստանդարտներին», – մասնագետին ցիտում է գործակալությունը:

Մատեևը ասում է , որ «եվրոպական կոպ»  վիրահատության նորաձևությունը Ղրղզստան է  եկել Չինաստանից , որտեղ դրա  բումը սկսել է մի քանի տարի առաջ:  Միջինասիական երկրում այդպիսի միջամտության պահանջարկը  վիրաբույժը բացատրում է  կյանքի կենսամակարդակի բարձրացմամբ և որպես հետևանք գեղեցիկ տեսք ունենալու ցանկությամբ:

«Երբ մարդը փոխում է իր արտաքինը, նրա մոտ փոխվում է  հոգեսոմատիկ վիճակը և նա ավելի ինքնավստահ է դառնում»,-  շեշտել է Մատեևը: Նա նաև ավելացրել է , որ շատ ղրղզուհիներ   ցանկանում են  պլաստիկայից բացի փոխել իրենց կրծքի և քթի ձևը:

«Եվրոպական կոպ» վիրահատության գինը կիրգիզական հիվանդանոցների կայքերում չի նշվում:

Դիտվել է 1862 անգամ:
Print Friendly

Leave a Reply