ԲՀԿ-ն “չի մաքրի” իր ցուցակները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2012 15:03

ԲՀԿ-ն առայժմ չի հետևում իր կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի օրինակին և չի հայտարարում իր համամասնական ցուցակներից մականունավորների և գործարարների բացառումը: Իսկ Գագիկ Ծառուկյանը այլ գործարարների հետ վատ հարաբերություներ չունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը անդրադարձավ նաև ԲՀԿ ցուցակներում գործարարների և “մականունավորների”  ընդգրկմանը:

“Ես չեմ նկատել այնպիսի բան, որ Գագիկ ծառուկյանը վատ հարաբերություններ ունենա մյուս գործարարների հետ: Իսկ ԲՀԿ ցուցակի վերաբերյալ` մեզանում գործարար բառն ընկալվում է, որպես վատ հոմանիշ` ընդհանրապես կառավարման պրոցեսի համար: Զարգացման այս փուլում, այս պահին, մեր շատ գործարար մարդիկ, ովքեր, իհարկե, օրինական են այդ գործով զբաղվում, այսինքն` չեն խախտում ոչ մի բան, նրանք նաև տարածաշրջաններում ունեն հեղինակություն, որոշակի վաստակ և ոչ թե այս մարդկանց է ընկալում ժողովուրդը, այլ նրանց արած գործը տվյալ տարածաշրջանի համար: Եվ եթե Հայաստանի Հանրապետությունում դրա կարիքը կա, դա իմ կամ Ձեր ասելով չպետք է լինի, որ ասենք, թե նրանք հրաժարվեն այդ հնարավորություններից և իրենց էներգիան չներդնեն, որպեսզի լինի զարգացում, աշխատատեղեր,  տարբեր տեղերում հարցերի լուծումներ”,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Պատգամավորը հայտնեց, որ յուրաքանչյուր ընտրատարածքում բոլոր այն մարդիկ, ովքեր իսկապես ունենք մեծ հեղինակություն, վայելում են այդ տարածաշրջանի բնակչության մեծամասնության վստահությունը, այդ տեղամասերում պետք է ԲՀԿ ներկայացուցիչը լինեն: Իսկ “մականունավոր” ձևակերպումը պատգամավորը համարում է շատ:

 

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply