Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2012 14:57

Նախագահը ողջունել է ավանդական կուսակցությունների, այդ թվում՝ ՌԱԿ-ի պատմական դերակատարությունն ու ավանդը հայապահպանության, հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում և կարևորել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանն ուղղված կուսակցության ջանքերը:

ՌԱԿ ատենապետը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է կուսակցության առաջիկա ծրագրերը և Նախագահից հետաքրքրվել Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության հարցերով: Զրուցակիցներն անդրադարձել են նաև մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերին կուսակցության հնարավոր մասնակցությանը:

 

Դիտվել է 736 անգամ:
Print Friendly

Leave a Reply