ԲՀԿ-ն չի քննարկել Օսկանյանին իր համամասնական ցուցակում ընդգրկելու հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2012 14:55

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Հայաստանի Հանրապետության համար պրոֆեսիոնալ անձնավորություն է, ով եղել է պետական և քաղաքական գործունեության ամենատարբեր դաշտերում: Եվ  նա քաղաքական դաշտ վերադառնալու բոլոր իրավունքներն ունի: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Անդրադառնալով Օսկանյանի` ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու հավանականությանը` պատգամավորը նշեց` “Հիմա եթե նա ցանկություն ունի սահմանված կարգով մասնակցել ընտրական պրոցեսին, ես կարծում եմ, որ նա դրա իրավունքը լրիվ ունի: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ԲՀԿ-ին միանալու շեշտադրմանը, ապա ինքը փնտրտուքի մեջ է և կարող է պատահել, որ նա ՀՀԿ ցուցակում ընդգրկվի: Մենք քննարկումներ չենք արել, թե ԲՀԿ-ն պատրա՞ստ է արդյոք նրան ընդգրկել իր ցուցակ”:

 

 

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply