ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն զինադադարի համաձայնագի՞ր են կնքում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2012 14:49

Իշխող կոալիցիայի ղեկավարների հանդիպումով վերջանում  են ՀՀԿ-ԲՀԿ “փոխհրաձգությունները”, և թուլանում է լարվածությունը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով կոալիցիոն ուժերի ղեկավարների հանդիպմանը, նշեց, որ դա ավելի շատ տեսակետների և դիրքորոշումների հստակեցման նպատակ ուներ:

“Ես մանրամասներին ծանոթ չեմ, բայց ես գիտեմ որ ամենազանազան հարցեր կոալիցիայի ներսում` հատկապես, ընտրությւոններին ընդառաջ, ինչպես մամուլն է ասում, հրաձգություններ, այդպիսի ճնշումներ և այլն, չլինեն: Եվ հասկանալի է, որ պայմանավորված հենց ընտրությունների բուն գործընթացով, նախընտրական պրոցեսներով, բնականաբար, որոշակի լարվածություն կլինի: Բայց այդ լարվածությունը, ես կառաջարկեի և կխնդրեի, որ մենք չդարձնենք անլուծելի մի խնդիր: Դա պետք է լինի: Հանդիպել են նաև միասնական ընտրությունների գնալու համար, այդ ընտրություններիր ժամանակ անել հնարավորինս առավելագույնը, որպեսզի մենք ունենանք լավ ընտրություններ` ճանաչելի և ընդունելի ինչպես մեր հասարակության, այնպես էլ միջազգային հանրության կողմից”,- նշեց պատգամավորը:

Նա հերքեց, որ ԲՀԿ-ի վրա ճնշումներ են եղել: Իսկ այդ կապակցությամբ իր հայտարարությունը նա մեկնաբանեց` “Ճնշումների մասին ես այլ բան եմ ասել` ես ասել եմ, որ դուք ասում եք ճնշումներ, իմ կուլտուրան ինձ թույլ չի տալիս չհամաձայնվել: Բայց դրանք բոլորովին այլ բաներ են: Որպես ճնշում, ես այդպես չեմ ուզում որակել, բնականաբար պրոցեսներ կլինեն, որոնք ցանկացած պարագայում հետապնդում են կարգուկանոնի և օրինականության պահպանություն, ու որ առանձնացվի դրանից որոշակի մաս ու հասցեագրվի ԲՀԿ-ին, դա ընդունելի չի: Որովհետև եթե մենք վիճակագրությունը նայենք, կտեսնենք, որ բոլոր կողմերից էլ գրեթե նույն չափի օրինականության խախտումներ տեղի են ունենում”:

Վ. Բոստանջյանը նշեց նաև, որ լարվածությունն ու վստահության դեֆիցիտը լրիվ այլ կատեգորիաներ են, և իրար հետ չեն համատեղվում: Լարվածությունը կարող է ցանկացած բանից առաջանալ և լինել տանելի լարվածություն: Եվ այս լարվածությունը, որին, իբր, ականատես ենք լինում հիմա, պայմանավորված է հենց մրցապայքարով: Մոտենում է մրցակցություն, իսկ մրցակցության պարագայում խաղի յուրաքանչյուր մասնակից ուզում է հաղթող լինել, և դրա արդյունքում ծագում են որոշակի լարվածություններ:

 

 

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply