Երևանի քաղաքապետը հանդիպել է Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 1, 2012 14:30

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասի հետ: Ողջունելով հյուրին Երևանի քաղաքապետարանումª Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ-լիտվական հարաբերությունները և կարևորել համագործակցության զարգացման հեռանկարները: Քաղաքապետը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքի զարգացման հիմնական ուղղությունները և առաջարկել երկուստեք ընդլայնելով կապերըª տեղական ինքնակառավարման մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ հարցերում ակնկալելով դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությունը:

Դեսպանը քաղաքապետին հայտնել է, որ լիտվացի գործարարները հետաքրքրված են Երևանի  բիզնես միջավայրիով և առաջարկել է կազմակերպել փոխայցելություններ ու ծրագրային քննարկումներ: Գեդրիուս Ապուոկասը ընդգծել է, որ գործակցության հաջողված օրինակներ արդեն կան և դրանք պետք է զարգացնել: Անդրադառնալով մշակութային ոլորտում համագործակցության ընդլայնմանըª դեսպանը նշել է ծրագրերի այն շրջանակը, որտեղ համագործակցության հեռանկարներ կան:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է լիտվացի գործարարներին բիզնես առաջարկությունների փաթեթ ներկայացնել, որը համապատասխան կլինի նրանց հետաքրքրություններին:

Երևանի քաղաքապետը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply