ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2012 14:22

ԲՀԿ-ն առիթ չունի` առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին չսատարելու: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նրա հավաստմամբ, դեռևս ուժի մեջ է ԲՀԿ-ի կողմից ստորագրված հուշագիրը, որով ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների ժամանակ սատարելու է գործող նախագահին:

“Մենք պարզապես առիթ չունենք Սերժ Սարգսյանին գալիք նախագահական ընտրություններում չսատարելու: Գոնե ես, որպես այդպիսին, միշտ ձեռնպահ եմ մնում այլ անձանց, մինչև անգամ իմ ղեկավարի անունից խոսելուց, բայց բոլոր դեպքերում ես հասկանում եմ, որ մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք միշտ հարազատ ենք մեր կողմից ստորագրված փաստաթղթերին”,- Վարդան Բոստանջյանը:

 

 

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply