Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության խմբի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 1, 2012 14:10

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության`Ջի-Այ-Զեթ-ի “Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում” ծրագրի պլանավորման առաքելության խմբի անդամների հետ:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` խմբի ղեկավար Այքե Ֆաթերը ներկայացրել է Ջի-Այ-Զեթ-ի առաքելության նպատակներն ու ուղղությունները, ինչպես նաև Երևանի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորելով Ջի-Այ-Զեթ-ի հետ համագործակցությունը` նշել է, որ համատեղ ծրագրերի իրականացումը արդյունավետ կլինի համայնքային ծառայությունների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման առումով:

” Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է ընդլայնել և զարգացնել համագործակցությունը` երկկողմ կապեր հաստատելով գերմանական քաղաքների հետ: Մենք հետաքրքրված ենք գործընկերային հարաբերություններ ձևավորել և փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել ենթակառուցվածքների բարելավման, քաղաքացիների սպասարկման ու կառավարման համակարգի ոլորտներում”,-նշել է Տարոն Մարգարյանը`իր պատրաստակամությունը հայտնելով աջակցել նախանշված աշխատանքներում`ներկայացնելով ծրագրային կոնկրետ առաջարկներ:

Կողմերը պայմանավորվել են նաեւ ձևավորել համատեղ աշխատանքային խումբ` համագործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու նպատակով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply