Մահացել է անվանի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 25, 2009 10:15

sahakiancԵրեկ ուշ երեկոյան մահացել է հայտնի մուլտիպլիկատոր 59-ամյա Ռոբերտ Սահակյանցը։ Նրան հիվանդանոց էին տարել սրտի կաթվածով, որտեղ էլ մահացել էր սրտի բարդ  վիրահատությունից հետո:

Ռոբերտ Սահակյանցը ծնվել է Բաքվում: 1964թ-ից տեղափոխվել է Երևան, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը: 1970թ.-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ – մուլտիպլիկատոր, իսկ 1972թ-ից ռեժիսոր – մուլտիպլիկատոր:

«Հայֆիլմի» մուլտիպլիկացիայի բաժնի գեղարվեստական ղեկավարն էր: 33 անիմացիոն ֆիլմի և 100-ից ավելի միկրոֆիլմի (30 վրկ. – 3 րոպե) հեղինակ:

Նրա ֆիլմերն արժանացել են մրցանակների միջազգային կինոփառատոններում. Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում և այլուր:

Դիտվել է 2248 անգամ:
Print Friendly

Leave a Reply