Գիտնականներն «ականջ են դրել» մարդու ներքին ձայնին` ուղեղի նեյրոնների իմպուլսով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2012 13:57

«Մեր հայտնագործությունը գերազանց նորություն է այն հիվանդների համար,  ում մոտ  ուղեղի կաթվածի կամ էլ ամիոթրոֆիկ սկլերոզի (Սթիվեն Հոքինգի հիվանդությունը) պատճառով խոսքի վերարտադրման մեխանիզմը չի աշխատում: Եթե մենք կարողանանք ուղեղի նեյրոնների ակտիվությամբ  վերարտադրել երևակայական ռեպլիկները, ապա այն ժամանակ հազարավոր հիվանդներ կօգտվեն այդ համակարգից»,-բացատրել է Բերքլիի համալսարանի   հետազոտական խմբի ղեկավարը:

Խումբը ստեղծել է մի սարքավորում, որը մարդկային խոսքը լսելու ժամանակ հետևում է լսողության կենտրոնի նյարդային իմպուլսներին ու վարարտադրում համակարգչային ծրագրի օգնությամբ: Սարքավորման աշխատանքի համար հատուկ «բառարան» է պահանջվում, որը  ծրագրին հնարավորություն կտա   որոշակի խոսքերի լսման ժամանակ  առաջացող  իմպուլսների  տատանումներին բնորոշ համապատասխան ձայներ ընտրել:

 

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply