Սեյրան Օհանյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | February 1, 2012 15:46

ՀՀ պաշտպաության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժերի շփման գծում լարվածության նվազմանն ուղղված գործողությունների, մասնավորապես, փոխվստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը: Նշվել է, որ այդպիսի արդյունավետ միջոցառում կարող է լինել առաջնագծում հրադադարի խախտման պատահարների անաչառ հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը:

Սեյրան Օհանյանը և Ֆիլիպ Լեֆորը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչության և Եվրամիության միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավոր հեռանկարները:

 

 

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply